thumb

Ամփոփվել են ենթադրամաշնորհային մրցույթի արդյունքները

Կանանի ՀԿ-ի կողմից «Սոցիալականացում առանց խտրականության․ առողջ հույզերի և հավասար հարաբերությունների խթանում» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվելու են՝ «Կրթություն առանց սահմանների», «Հանուն հավասար իրավունքների» և «Կոտրելով կարծրատիպերը․ գենդերային հավասարության խթանում Վանաձոր համայքում» ծրագրերը

«Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն իրականացնելու է «Կոտրելով կարծրատիպերը․ գենդերային հավասարության խթանում Վանաձոր համայքում» ենթադրամաշնորհային ծրագիրը, որի  նպատակն է նպաստել գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը Վանաձոր քաղաքում։ Նախատեսվում է մշակել քվեստ-խաղ՝ գենդերային կարծրատիպերի և մեդիայում արձագանքման վերաբերյալ։ Կազմակերպել քվեստ-խաղ Վանաձոր քաղաքում՝ ներգրավելով առնվազն 15 երիտասարդների։ Նկարահանել սոցիալական մեդիայի համար նախատեսված 2 հոլովակներ գենդերային կարծրատիպերի հաղթահարման վերաբերյալ։ 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ն իրականացնելու է «Հանուն հավասար իրավունքների ենթադրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է նորարարական միջոցների օգնությամբ հաղթահարել գենդերային կարծրատիպերը կրթական, ընտանեկան միջավայրում և մեդիա տիրույթում։ Նախատեսվում է asparez.am կայքում հրապարակել 7-10 պատմություններ, որոնք անդրադառնալու են գենդերային կարծրատիպերին : Նախատեսվում է 10 հոդված-հետազոտության պատրաստում և հրապարակում՝ գենդերային կարծրատիպերի հաղթահարման տերբերակները՝ մեդիայում, ընտանիքում, կրթական միջավայրում թեմաների շուրջ։ Իրականացվելու է հանդիպում-քննարկում, որի վերաբերյալ  հրապարակվելու է ռեպորտաժ

«Ցայգ» ՀԸ-ն իրականացնելու է «Կրթություն  առանց սահմանների» ենթադրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է փոդքաստերի միջոցով բարձրացնել իրազեկվածությունը գենդերային խտրականության վերաբերյալ, քննարկելով հիմնական մարտահրավերներին հնարավոր լուծումները։ Նախատեսվում է ոլորտային պատասխանատուների՝ դպրոցի տնօրենների և մոնիթորինգ իրականացրած փորձագետների ներգրավվածությաբ ստեղծել փոդքաստեր՝ անդրադառնալով գենդերային հավասարությանը։ Փոդքաստերը հեռարձակվելու են Ցայգ մարզային հեռուստաալիքի թվային եթերում, ՀՀ ամբողջ տարածում, հրապարակվելու են նաև սոցիալական ցանցերով։

Ծրագրերն իրականացվելու են մարտ-մայիս ամիսների ընթացքում

Ենթադրամաշնորհային ծրագրերի բյուջե՝ 500000 ՀՀ դրամ/ներառյալ հարկեր/

Սույն ենթադրամաշնորհային ծրագրերը  հնարավոր է դարձել իրականացնել  Կանանի ՀԿ-ի կողմից «Սոցիալականացում առանց խտրականության․ առողջ հույզերի և հավասար հարաբերությունների խթանում» ծրագրի շրջանակներում տրամադրված  ենթադրամաշնորհի շնորհիվ,որը ֆինանսավորվում է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատան կողմից։